Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանի կալանքը վերացնելու մասին փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի բողոքը:
Փաստաբանն իր պաշտպանյալի խափանման միջոցն անփոփոխ թողնելու դատարանի որոշումը համարում է քաղաքական որոշում. «Առաջին ատյանի դատարանը մասնակի օբյեկտիվություն, անաչառություն, համարձակություն էր դրսեւորել ու դատական ակտի մեջ նշել էր, որ հիմնավորված չէ Գեւորգ Իրիցյանի մասնակցությունը առաջադրված մեղադրանքի այն մասին, որը վերաբերում էր պատանդներ վերցնելուն, դատարանը հիմքում դրել էր միայն հիմնավոր կասկածն առ այն, որ վերջինս մասնակցություն ունի ապօրինի զենք ձեռք բերելու, փոխադրելու ու կրելու մեջ:
Դատարանին ներկայացրինք նաեւ ապացույցներ, որը վերաբերում էր ոստիկանության տեսաձայնագրությանը, որտեղ երեւում էր, որ մարդիկ նախօրոք պայմանավորվածության համաձայն, վայր են դնում զենքերն ու հանձնվում իրավապահներին: Բայց դատարանը, ամեն դեպքում, այդ ապացույցը հաշվի չառավ: Վերաքննիչ դատարանի որոշումը չենք ստացել ու դեռ չգիտենք՝ ինչ հիմնավորմամբ է մերժել»:
Գեւորգ Իրիցյանի պաշտպանը Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ