Իրանի Համադան քաղաքում այսօր ավարտվեց 13-րդ Ավիցենա շախմատային փառատոնը: Եզրափակիչ տուրում հայաստանցի Հովհաննես Գաբուզյանն ու ադրբեջանցի Վուղար Ռասուլովը բաժանեցին միավորը, իսկ Հովիկ Հայրապետյանը առավելության հասավ Գեւորգ Հարությունյանի նկատմամբ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում առաջին տեղը 7,0 միավորով գրավեց Լատվիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը: Մեր գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Հովիկ Հայրապետյանը 6,5-ական միավորով նույն հաջորդականությամբ տեղ զբաղեցրին մրցաշարային աղյուսակի 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ