Ֆրանսիայի Մայկոն քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Արմենպրես»ը տեղեկացնում է, որ առաջինը մեր ընտրանուց պայքարը սկսել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), ով կարողացել է մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տանել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին:
Հաջորդ փուլում հայ ըմբիշը մրցելու է Ջիովաննի Ֆրենի (Իտալիա)Հաքան Մուրաթ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը ընթանում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ):