Լրահոս
Օրվա լրահոսը

Սեբաստիոյ հայկական եկեղեցին՝ ոչնչացման եզրին

Օգոստոս 30,2016 15:35

Սեբաստիայի հայկական եկեղեցին ոչնչացման եզրին է: Այս մասին գրած է Պոլսահայ համայնքի թերթերէն «Հայթերթ»-ը:

Ներկայ Թուրքիոյ Սվազի շրջանին մէջ (պատմական Սեբաստիա) «Նուրի Տէմիրտաղ» օդակայանի ճանապարհին գտնուող հայկական հին եկեղեցին մատնուած է անուշադրութեան եւ ամէն անցնող տարուան հետ ա՛լ աւելի կ՝աւերուի:

Համայնքը քանի մը անգամ ահազանգած է, որ եկեղեցին ունի նորոգման կարիք, այլապէս կ’ոչնչանայ:

Նահանգապետարանը նախաձեռնած է քանի մը ծրագիրներ, որոնց իբրեւ արդիւնք աւելի շատ զբօսաշրջիկներ այցելած են եկեղեցի, սակայն եկեղեցւոյ նորոգման հարցով որեւէ գործնական քայլ չէ առնուած:

Ամէն տարի, Սուրբ Մարիամ Աստուածածնայ տօնին, այստեղ կը հաւաքուին Թուրքիոյ ամենատարբեր շրջաններու մէջ բնակող սեբաստացի հայերու թոռները:

Եկեղեցւոյ հայկական անուանումը չէ պահպանուած, սակայն յայտնի է, որ անիկա կառուցուած է 11-13 դարերուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031