Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հեյդար Ալիևի ժամանակ ավելի հեշտ էր անհայտ կորածների հարցով զբաղվել» (Տեսանյութ). «Ա1+»

Օգոստոս 30,2016 15:12

«Ղարաբաղյան պատերազմից ի վեր՝ Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում անհայտ կորածների թիվը հասնում է շուրջ 4500-ի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն աշխատում է հակամարտության բոլոր կողմերի հետ: Մենք հավաքագրել ենք այդ տվյալները՝ հիմնվելով ընտանիքների հայտերի, ընտանիքների հետ մեր շփումների վրա: Դրան կից, հիմա ընթացքում է ԴՆԹ նմուշների հավաքագրումը, որը թույլ կտա հետագայում կողմերի համաձայնության դեպքում արտաշիրմում իրականացնելիս նույնականացնել անձին»,-ասաց նա:

Մինչ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի բացվելը, անհայտ կորածների տվյալների հավաքագրմամբ զբաղվել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը:

«1992 թվականից անհայտ կորածների մեր կազմակերպության ցուցակներում մինչ օրս կա 520-ից ավելի մարդ Շահումյանի, Մարտակերտի շրջանից, որոնց մեջ 60-ն անց մարդկանց թիվը կազմում է գրեթե 75-80 տոկոս, բայց մինչեւ մենք չունենք տվյալ առ այն, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, անգամ եթե հասկացվում է, որ տրամաբանորեն այդ մարդիկ կարող են ողջ չլինել, մեկ է՝ նրանք մնում են անհայտ կորածների ցուցակների մեջ»,-ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, Անհայտ կորածների, պատանդների եւ գերիների պետական միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031