Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Բաղդասարյան՝ «Համաներումը կազդի «Սասնա ծռերի» վրա, եթե այդ մասին հատուկ նշվի» (Տեսանյութ)

Օգոստոս 30,2016 13:37

Այս պահին Էրեբունի բժշկական կենտրոնում  իրականացնում են «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը: Պավել եւ Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը լրագրողներին  տեղեկացրեց, որ Արամի ոսկրային վիրահատությունն ավարտվել է, հիմա իրականացնում են մկանների համակցումը, քիչ հետո ամբողջ վիրահատությունը կավարտվի:

Այստեղ են նաեւ Պավել Մանուկյանի կինն ու դուստրը: Փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ ինքը պետք է վստահ լինի, որ Արամի հետվիրահատական գործողությունները, բժշկական միջամտությունները ավարտվել են, որից հետո նոր հնարավոր կլինի տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:

Harutyun_Bagdasaryan

Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել վճռաբեկ դատարան՝ իր պաշտպանյալների խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխել:

Aravot.am-ի այն հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում է նախատեսվում, արդյոք այն կարող է տարածվել «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, Բաղդասարյանն ասաց, որ համաներումը կտարածվի այն դեպքում, եթե հատուկ նշվի, որ համաներումը տարածվում է նաեւ «Սասնա ծռեր» խմբի վրա, այնպես, ինչպես եղավ Մարտի 1-ի դեպքերի կալանավորվածների ժամանակ:

Harutyun_Bagdasaryan-2

Բաղդասարյանը այսօր առավոտյան հանդիպել է Պավել Մանուկյանին եւ  նրա տպավորությամբ՝ Պավել Մանուկյանն իրեն լավ է զգում, բայց շատ մտահոգված է որդու՝ Արամի վիրահատությամբ եւ առողջական վիճակով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031