Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել «Սահմանամերձ համայնքների զարգացում» հիմնադրամին՝ այս նախագիծն իրականացնելու համար եւ կարեւորել մարզադահլիճների ցանցի ընդլայնումը մայրաքաղաքում ու հանրապետությունում՝ նշելով, որ այդ գործընթացը լինելու է շարունակական:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ