Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալ։ Մի կողմից, դա հրաշալի արդյունք է՝ համեմատած նախորդ օլիմպիադաների հետ, բայց, մյուս կողմից, դա ամենաթույլ ցուցանիշն է մեր բոլոր հարեւան երկրների հետ համեմատության մեջ։
Նույն Ադրբեջանը 15 մեդալ է նվաճել։ Թե ինչու է այսպես, թերեւս առավել դիպուկ է նկատել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. «Իրավիճակը նման է այդ երկրների տնտեսությունների դինամիկային։ Չնայած պատերազմին ու այսպես կոչված մութ ու ցուրտ տարիներին, 90-ականնների ՀՀ տնտեսության վիճակը հարաբերականորեն շատ ավելի լավ վիճակում էր (օրինակ, ՀՆԱ դինամիկան), քան Վրաստանինն ու Ադրբեջանինը»։ Այնպես որ, ավելի մեծ հաջողությունների հասնելու համար նախեւառաջ երկրի տնտեսությունը, եւ ոչ միայն, պետք է խելքի բերել։
Ի դեպ, երբ Բագրատյանը ներկայացրել էր, թե Հայաստանում մարզական ոլորտը բարեփոխելու համար ինչ քայլեր են անհրաժեշտ, ինչը պետք է բարեփոխել, մեկը գրել էր. «Լավ, սպորտը հասկացանք (չնայած ինձ այդ մեդալները չեն հետաքրքրում), իսկ «Սասնա ծռերի» հետ ինչ է լինելու, դա ձեզ չի հետաքրքրում»։
Դա էլ ավելի ցայտուն է երեւում ֆուտբոլում։ Ամռանը եվրագավաթների որակավորման խաղերին մասնակցող հայկական ակումբները արդեն 2-րդ փուլից հետո դուրս թռան։ Մինչդեռ Ադրբեջանը միանգամից 2 ակումբով է ներկայացված Եվրոպայի Լիգայի խմբային փուլում։ Բացի նրանից, որ խմբային փուլին մասնակցելը ֆինանսական մեծ գումարներ է բերում, դեռ այդ թիմերից մեկն էլ Աղդամի «Ղարաբաղ» է կոչվում։ Ամեն ինչ անում են հարեւան երկրում, որ այս թիմը՝ այս անվանումով, այս քաղաքով ներկայացված լինի եվրագավաթներում։ Քաղաքականություն է, որը իր պտուղները տալիս է։
Կարդացեք նաև
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում