«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների՝ զենքերը վայր դնելուց եւ իշխանություններին հանձնվելուց հետո մեր քաղաքացիների շրջանում հակասական տրամադրություններ էին տիրում։ Հանրության մի ստվար զանգված անորոշության մեջ էր, մյուս մասը հիասթափություն էր զգում, մեկ այլ հատված էլ խրախուսում էր խմբավորման անդամների արարքը։ «Ժողովուրդ»-ը զրուցեց դերասանուհի, ռեժիսոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թամար Հովհաննիսյանի հետ, որն ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաների առաջնորդներից մեկն է։
– Տիկին Հովհաննիսյան, «Սասնա ծռեր»-ի գործողություններին հաջորդած իրավիճակից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել, մի՞թե նույնիսկ զենքի ուժով մեր երկրում հնարավոր չէ հասնել փոփոխությունների։
– Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ժողովուրդն անհամբերի, իր գործը մինչեւ վերջ չտանողի, ժամանակից շուտ արդյունքներ ակնկալողի նկարագիր ունի։ Մարդիկ շատ շուտ են հուսահատվում եւ սկսում եզրակացություններ անել։ Չէ՞ որ ժողովուրդը կազմված է անհատներից, եւ ամեն մարդ նախ պետք է վերանայի սեփական տեսակետը, այլ ոչ թե կանխագուշակություններով կամ վերլուծություններով զբաղվի։ Պետք է դուրս գալ, քայլել այն վայրը, որտեղ տեղի է ունենում պայքար՝ ի պաշտպանություն քո երկրի պետականության։
Օրինակ՝ Ազատության հրապարակում ամեն ուրբաթ հավաքներ են լինում, դատարաններում «Սասնա ծռեր»-ի անդամների դատերն են ընթանում, բողոքի ակցիաներ են կազմակերպվում եւ այլն։ Իսկ մարդիկ փոխարենը մասնակցեն դրանց, վաճառողուհուց մինչեւ տաքսու վարորդ հարցնում են՝ ոնց եղավ, ինչ եղավ։ Այսինքն՝ հերիք չի մարդիկ մասնակից չեն գործողություններին, դեռ մենք էլ պետք է հաշվետու լինենք իրենց։ Բանից դուրս է գալիս, որ ժողովուրդն ակտիվ է հետաքրքրվելու, որակումներ տալու դեպքում։ Փոխանակ պայքարելու, նման արտահայտություններ են անում. «Սաղ սուտ ա», «Ամեն ինչ փողով ա էս կյանքում», «Ա՛յ մարդ, էս իշխանությունների դեմ խաղ չկա» եւ այլն։ Այնինչ, երբ մարդ չի պայքարում որեւէ բանի համար, նա չի կարող լիարժեք լինել։
Կարդացեք նաև
Ի վերջո, մենք քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ ենք, իսկ այն, կարծում եմ, ուսմունք է, որը դրդում է մարդուն ձգտել դեպի կատարյալը։ Քրիստոսն ինքը մարդ էր, որը ձգտում էր կատարյալին եւ դրա համար աստվածացավ։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում