Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչն է իրական պատճառ հանդիսացել պաշտոնական Երեւանի դիրքորոշման փոփոխության համար. «Ժողովուրդ»

Օգոստոս 30,2016 11:28

Օգոստոսի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով փոխզիջումների մասին, հայտարարեց. «Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին։ Քանի դեռ այնտեղ չեն խոսում, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ»։ Սա այն դեպքում, երբ դրանից առաջ հայաստանյան պաշտոնյաները խոսում էին փոխզիջումների անհրաժեշտության մասին, նույնիսկ այդ ամենը, մի տեսակ, հասարակության տրամադրությունները զոնդաժի ենթարկելու որոշակի տակտիկա էր հիշեցնում։

Իսկ ընդամենը մի քանի օր առաջ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ղեկավար Լեւոն Մնացականյանը ռուսական «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր, թե հայկական կողմն ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած դիրքերը հետ բերելու հնարավորություն դեռ կունենա։

Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների՝ իրար հետեւից արված նման հայտարարություններն ամենեւին պատահականություն կամ սեփական մոտեցումներով պայմանավորված խոսքեր չպետք է դիտարկել։ Առավել եւս, եթե հաշվի ենք առնում, թե դրանից առաջ ներքին ու արտաքին քաղաքական ինչ գործընթացներ տեղի ունեցան։ Ներքին առումով հուլիսին տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի զինված գործողությունը, որի ժամանակ պահանջ հնչեց նաեւ տարածքների վերադարձման բացառման մասին, եւ հասարակական տրամադրություններն այսօր առավել քան մինչ այդ, նման սցենարի դեմ են։

Արտաքին առումով, նախ, օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ապա՝ օգոստոսի 9-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո էլ, ինչպես նշեցինք, օգոստոսի 10-ին իր մոտ ընդունեց Սերժ Սարգսյանին։ Այդ հանդիպումների ժամանակ, բնականաբար, չի շրջանցվել արցախա-ադրբեջանական հակամարտության խնդիրը, ինչից հետո թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում տարածքների վերադարձման մասին տեղեկատվություն սկսեց շրջանառվել։

Իհարկե, դժվար է միանշանակ ասել՝ ինչն է իրական պատճառ հանդիսացել պաշտոնական Երեւանի դիրքորոշման փոփոխության համար:

Արման ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031