Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը վերաբերմունք չի հայտնում Արայիկ Խանդոյանի թեկնածությանը սատարել-չսատարելու հարցին. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 30,2016 11:14

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությանը թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գրանցել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում։

Հարց է առաջանում՝ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը սատարու՞մ է, թե՞ ոչ Խանդոյանի թեկնածությանը, քանի որ նա այլեւս գրանցված թեկնածու է՝ հարցրինք Ալեք Ենիգոմշյանին. «Քաղաքական խորհուրդը նման հարց չի քննարկել։ Ես ինքս անձամբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հանգամանքով կոչ էի արել, որ հետ վերցնի թեկնածությունը գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերը, չվերցրեց, եւ ես ասացի, որ դա որեւիցե բան չի նշանակում։ Արայիկ Խանդոյանը մնում է մեր ընկերը, մեր եղբայրը, հերոս է, ոչ մի վերաբերմունքի փոփոխություն նրա նկատմամբ չկա, ինքը մնում է նույն անձը, ինչ եղել է։ Քաղաքական խորհուրդը հատուկ դիրքորոշում չունի այս  հարցի  կապակցությամբ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։

Հարցին՝ առաջիկայում դիրքորոշում չի էլ ունենալո՞ւ, նա կրկնեց, որ դա քննարկման թեմա չի եղել շարժման խորհրդում։ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ եթե «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը վերաբերմունք չի հայտնում Արայիկ Խանդոյանի թեկնածությանը սատարել-չսատարելու հարցին, դա էական ազդեցություն չի ունենալու ընտրությունների վերջնարդյունքի վրա։

«Աջակցելն էական փոփոխության չէր բերի։ Առանց քաղաքական խորհրդի աջակցության էլ, եթե ընտրությունները լինեն արդար, ես չեմ կասկածում, որ Արայիկ Խանդոյանը հաղթող դուրս կգա ընտրություններից, որովհետեւ սա համայնքային ընտրություններ են, համայնքի բնակիչների ընտրությունն է։ Ոչ թե նրանք հաշվի չեն առնում քաղխորհրդի տեսակետը, այլ իրենց որոշումը պայմանավորված է Արայիկ Խանդոյանին ճանաչելուց, նրա կերպարն իմանալուց։ Իրենք իրենց աջակցությունը բազմիցս հայտնել են ե՛ւ դատարանների դիմաց, ե՛ւ համայնքում։ Համայնքային ընտրությունում առանց քաղխորհրդի դիրքորոշման իրենք արդեն աջակցում են Արայիկ Խանդոյանին։ Քաղխորհրդի աջակցությունը չեմ կարծում, որ ինչ-որ բան կավելացներ»,- եզրափակեց Ալեք Ենիգոմշյանը։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031