Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանին անվանարկելու համար հատուկ ծառայությունների ձեռքով ասպարեզ նետվեց նրա «ջհուդա-մասոնական», քիչ հետո՝ ԿԳԲ-ի «գործակալ լինելու» միֆը. «Հրապարակ»

Օգոստոս 30,2016 10:49
levon

Տողերիս հեղինակը 1990–95թթ.-ին Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել եւ ականատեսի իրավունքով կարող է վկայել, թե ի՜նչ դժվարությամբ էին տրվում Հայաստանի անկախության փաստացի ապահովման որոշումները եւ, մանավանդ, օրենքները։ Միայն մեկ օրինակ՝ «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթը «Հայաստանի Հանրապետություն» վերանվանելու եւ նոր խմբագիր նշանակելու հարցը ԳԽ-ն քննարկել է երկօրյա բուռն բանավեճերի մթնոլորտում։ Կոմունիստներն ատամներով էին պաշտպանում «իրենց» թերթն ու խմբագրին, որ նույնպես ԳԽ պատգամավոր էր։

Այդ վակխանալիան ուղղորդում էր ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար Օլեգ Լոբովը։ Եվ «հիմնավորումը» մեկն էր՝ ունենք Արցախի խնդիր, պետք չէ նյարդայնացնել Մոսկվային, Գորբաչովին, այսօր դրա ժամանակը չէ։ Բերում էին միութենական այլ հանրապետությունների, Ադրբեջանի օրինակը, զուգահեռներ էին անցկացնում, փաստարկում, որ արկածախնդրություն է՝ մի բուռ Հայաստանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սեղմված, չի կարող հակադրվել ուժեղ կենտրոնին։

Մանիպուլյացիան այն աստիճանի էր, որ կոմունիստները փորձում էին համոզել, որ Մինիստրների խորհրդի նախագահ Մարգարյանցը Գորբաչովի մտերիմն է, կարիք չկա Վազգեն Մանուկյանով նրան փոխարինել։

Հենց այդ օրերին է հասարակությանը ներշնչվել, որ, գալով իշխանության, Լեւոն Տեր-Պետրոսյանը ձգտում է հնարավորինս արագ ձերբազատվել ԼՂ խնդրի ծանրությունից, Մոսկվայից սեպարատ՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների հասնել եւ «երկիրը տանել կործանման»։ Դա քաղաքական, տնտեսական, քարոզչական, զուտ հոգեբանական ագրեսիա էր ոչ միայն Տեր-Պետրոսյանի, որին անվանարկելու համար հատուկ ծառայությունների ձեռքով ասպարեզ նետվեց նրա «ջհուդա-մասոնական», քիչ հետո՝ ԿԳԲ-ի «գործակալ լինելու» միֆը, որ 25 տարի հետո էլ երբեմն-երբեմն թարմացվում է, այլեւ Հայաստանի անկախության դեմ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համո says:

    Միֆ-մուֆ չգիտեմ, բայց որ Լեւոնը Ղարաբաղը չի համարում Հայաստանի մաս, դա փաստ է: Իսկ եթե Հայաստանի մաս չէ, հետեւաբար՝ քոնը չէ ու կորցնելն էլ ցավ չի: Բայց չմոռանանք, թե ինչի համար էինք հավաքվել: Ղարաբաղը Հայաստանի մաս դարձնելու: Եթե պիտի այսօրվա սուտի նպատակները լինեին՝ անկախ ԼՂՀ ու սենց միֆեր, որ էդքան մարդ կզոհվեր, ոչ էլ էսօր Ղարաբաղի խնդիր կունենայինք: Մեկա մերը չի, չէ՞: Ընենց որ ուրիշներին հանգիստ թողեք: Ինչ արեց, հենց Լեւոնն էլ արեց ու պաս տվեց սրանց:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031