Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի նամակը Ժիրայր Սեֆիլյանին

Օգոստոս 30,2016 10:28

Հարգելի Ժիրայր Սեֆիլյան

Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.

1.առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու եւ քաղաքացիներին ձերբակալելու փաստին,

2.աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում,

3.շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:

Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից:

 

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

29.08.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ո՜հ, ինչ լաւ… հիմա ել, հանրային նամակագրությամբ էք ծրագրում «ապստամբությունը»… պետության պատկան ծառայությունների գործը անհնար է ասկից աւելի հեշտացնել… եթէ անշուշտ այս ցնորական ձեւակերպությունները իսկական բովանդակություն ունենային

    դաւայ, պատառ մը հաց կերէք, մի քիչ հանգստացէք, Պարոն Ղուկասյան

    դեռ շատ առիթներ կ’ունենաք այսպիսի շատ բաներ գրելու եւ խօսելու

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031