Իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում ես Հայաստանում գրեթե չեմ տեսել որեւէ մարդու, որն ինձ հանդիպելիս ասի, որ նա գոհ է իր վիճակից, ուրախ է, որ իր կյանքը հենց այդպես է դասավորվել, որ ունի հետաքրքիր աշխատանք, դրանից բավականություն է ստանում, եւ դրա դիմաց իրեն տրվում է բավարար աշխատավարձ: (Ես, օրինակ, դա կարող եմ պնդել, բայց այս հարցում նույնպես չնչին փոքրամասնության մեջ եմ): 25 տարի շարունակ խոսակցության գլխավոր թեման է սեփական խղճուկ նյութական վիճակը (այդ թվում՝ մարդկանց, որոնց «ռեսուրսները» էապես գերազանցում են իմ հնարավորություններին), որից սահուն անցում է կատարվում իշխանությունների ապօրինի հարստությանը, իսկ այնուհետեւ՝ «էս երկրի» ու «էս ազգի» հասցեին բավականին տհաճ բնութագրերին: Իշխանությունները փոխվում են, իսկ մենախոսությունների թեման մնում է նույնը: Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու:
Բացի օբյեկտիվ հիմքերից՝ դա, կարծում եմ, նաեւ մշակույթի մի մասն է, որը ձեւավորվել է Հայաստանում դեռեւս բրեժնեւյան ժամանակներից: Այդ շրջանում էլ, թեեւ լրագրող չէի, աջից եւ ձախից լսում էի գրեթե նույն զրույցները՝ այսինչ ցեխավիկը, պահեստապետը կամ դատախազը «այսքան փող է առնում», այնինչը՝ այնքան:
Ինչո՞ւ եմ կարծում, որ դա մշակույթ է: Փորձեք Հայաստանում հարցնել որեւէ մեկին՝ «ինչպե՞ս ես», եւ 99 տոկոսը, այդ թվում բոլորին հայտնի օլիգարխները, կպատասխանի՝ «հեչ, յոլա, էս երկրում ո՞նց պիտի լինեմ»: Արեւմուտքում «ճիշտ հակառակ» մշակույթն է. այնտեղ, անկախ նրանից՝ մարդը խնդիրներ ունի, թե ոչ (իսկ ո՞վ չունի), նա կժպտա եւ կասի, որ ամեն ինչ OK է: Շատ կասկածելի է, որ ի պատասխան «ինչպե՞ս ես» հարցի՝ մարդիկ այնտեղ սկսեն խոսել «էս երկրի» եւ «էս ազգի» վիճակից: Չէ՞ որ բացի «վիճակի» կապակցությամբ դարդ անելուց՝ աշխարհում այլ, ավելի հետաքրքիր թեմաներ կան: Պարզապես մեզանում ընդունված է «բարձրաշխարհիկ զրույցներ» վարել որոշակի խնդիրների շուրջ ու այդ խնդիրների վերաբերյալ մտահոգություն ցուցադրել:
Հետեւաբար պատճառն այն չէ, որ որոշ երկրնեում «ազգի» եւ «երկրի» վիճակը փայլուն է: Խնդիրը, կարծում եմ, այն է, որ որոշակի մշակույթներում ամաչում են բողոքել եւ նվնվալ, գտնում են, որ դա թուլության նշան է, ինչպես նաեւ չեն կարծում, որ ամեն մի առիթով պարտադիր պետք է խոսել երկրի եւ ազգի «դարդուցավից»:
Կարդացեք նաև
Չգիտեմ՝ որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ, բայց խոստովանեմ, որ քառորդ դարի ընթացքում կրկնվող խոսակցությունները, որքան էլ դրանք ճիշտ եւ արդարացի լինեն, ինձ փոքր-ինչ ձանձրացրել են: Դրանց մեջ, թող ոչ ոք չնեղանա, ես որոշակի քաղքենիություն, մտավոր սահմանափակություն եմ տեսնում: Մենք էլ (մասնավորապես՝ լրագրողներս) «տոն ենք տալիս» այդ զրույցներին, չենք համարձակվում դրանց հակադրել ավելի կառուցողական գաղափարներ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բանը նրանում է,որ ,,էս,,ազգի մեծամասնության ամբիցիաները մի քանի անգամ ավելի մեծ են,քան նրաց մտավոր,ֆիզիկական և նյութական հնարավորությունները…
Ձեր մոտ էլ թեմաների բազմազանություն առաբձապես չկա:
Միգուցե դադարեք Դուք էլ տեսնել միայն այն ինչ ուզում եք տեսնել?????:
Սխեման նույնն է-սկզբում չգիտես ուրդուց վերցնում եք միտք-հետո այն վերագրում մեծամասնությանը /դե Դուք միշտ փոքրամասնություն եք ու ոնց ա ստացվում- միշտ էլ բանական գիտական գաղափարների կրող , ասենք ռուսական դասական երաժշտության-՝ ի տարբերություն լյումպեն մեծամասնության որոնց պետք են միայն- ՙՙ կորչեն հարուստներըՙ տիպի կոչերՙ/:
Հետո սկսում եք այն ջախաջախիչ հարվածով տապալել:
Արդյուքում մնում եք Դուք ու նույն սխեմաները:
Բայց անընդհատ կրկկնեք որ սիրում եք սովորել ու կատարելագործվել- վխի վատ մանտա ա ???-
Փաստորեն՝ 99 տոկոս “քաղքենիություն, մտավոր սահմանափակություն”․․․․
Գտնվելով մնացած մեկ տոկոսի մեջ, գոհ լինել երկրի վիճակից․․․․ Թող ոչ ոք չնեղանա, բայց սա էլ լավ բանի մասին չի խոսում։
Եթէ մեծէն պզտիկ քաղաքականութեամբ չզբաղին կը խորհիմ որ աւելի երջանիկ կ`ապրինք;
Կը նկատեմ որ Մեր հայրենակիցները չափէն աւելի քաղաքականացած են; Կարկուտը վնասներ կը պատճառէ ? մարզպետն է կամ նախարարն է յանձաւորը- Տեղումները անբաւարար են Օդերեւութաբաններն են յանձաւորը- Վարորդները արագութիւնները չեն յարգեր` արագաչափերն են պատճառը ..մէկ խօսքով մենք պարզ,օրինապահ ժողովուրդ ենք`” միւսներն” են յանձաւորները;
Ինչու գինի-քօնիաք -ծխախոտ կ`արտադրեն, ինչու գիշերային ակումբներ և խաղասրահներ բացած են ինչու,ինչու . մարդ հարց չի տար որ ազատ է չծխելու-չխմելու կամ չխաղալու ոչ ոք կբռնաբարէ մեր ազատութիւնը ; Արդարացի էք ըսելու որ սա ալ մշակոյթի հարց է ;
== Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու: ==
.
Հաղթելու ես դու նորեն
Լեգիտիմ ու հանրորեն
Այլախոհ ու դիմադիր
Ժողովրդին անօրեն…
.
Մենթ ու տականք ուր որ են
Պաշտում են քեզ կուրորեն
Ու դրան էլ վերադիր՝
ԺԷԿ-ի պետ ու տնօրեն:
.
Մենք էլ երգենք մեր երգը
Քո պատվերով համերգը.
Ունենք թե հաց, թե կորժիկ
Դու մեր միակն ես, Սերժի՛կ:
.
…Մինչդեռ զզված հանրույթը
Էլ չի զսպում զայրույթը.
Չունենք ոչ հաց, ոչ կորժիկ
Աշոտյան եղիր, Սերժի՛կ:
«…Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չեևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չեևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով…
Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Արեւմուտքում պարբերաբար պատահում է որ մտերիմ խօսակցութեան ընթացքին դժգոհութիւն յայտնենք, գանգատինք՝ մենք մեր մասին (Արեւմուտքի մէջ՝ մեր, հայութեան վիճակի մասին) : Սակայն երբեք այն դաժան չափազանցութեամբ, այն ինքնատեաց ծայրահեղութեամբ որ, ամէն առիթով, կը լսենք Հայաստանի մէջ: Եթէ կարգ մը Հայաստանցիների հատուկ նպատակն է դուրսի հայը ուղղակի զզվեցնել, գանեցնել, հեռացնել Հայաստանից, ուրեմն շատ յաջող ընթացքի մէջ է ամէն բան, թող շարունակվի տեւական գանգատի, բացարձակ մռայլութեան, անդադար լացի, ողբի, ինքզինք անիծելու այդ մշակոյթը, անհատական եւ հաւաքական ինքնափճացման խանդավառ գործընթացը:
Ամեն ինչի հիմքը անգյալությունն է:
Երևանցիները/լեննականցիենրը փոխանակ աշխատեն ու այնտեղից ստանան հաճույքի-երջանկության որոշակի բաժին, դրա փոխարեն սրա-լեզվում են ու դուրս թափում իրենց դժբախտ հոգևվիժակը: Ինչքան մարդը սրա-լեզու է, էնքան նա թաբբալ ու աշխատանք չսիրող է:
Թամբալի դժբախտ վիճակի համար փողի չգոյությունը կամ գոյությունը էական ոչ մի իմաստ չունի: Դրա կլասիկ օրինակն է “քաջ” Նազարը, ով անգամ թագավոր դարձավ, բայց դժբախտ հոգեվիճակից դուրս չեկավ:
Աշխատեք, ժողովուրդ, հանրօգուտ մի գործ արեք ու ստացեք բավականություն հենց աշխատանքից:
Մենք համոզված ենք, որ գլխավորը աշխատանքն է: Մենք հավատում ենք գովազդին: Մենք հավատում ենք լրագրողների հոդվածներին: Հավատում ենք քաղաքական գործիչների խոստումներին: Հավատում ենք, որ մեր երկիրը միշտ իրավացի է: Հավատում ենք սքեմավոր մարդուն, ով խոսում է աստծու անունից, թեև երբեք աստծուն չի տեսել: Հավատում են փողին, թեև դա ընդամենը նկարազարդ թուղթ է: Հավատում ենք ազատությանը: Հավատում ենք սիրուն: Հավատում ենք ընտանիքին: Հավատում ենք մեր ծնողներին ու մեր երեխաներին: Հավատում ենք անմահությանը: Եվ վերջապես հավատում ենք բժշկին, ով մեզ ասում է՝ «Դուք կկազդուրվեք», թեև արդեն չափազանց ուշ է ինչ-որ բան շտկելու համար… Հավանաբար մեզ ի սկզբանե ընդունել են նրա տեղը, ում կարելի է ստիպել՝ հավատալ ցանկացած բանի…
ԲԵՐՆԱՐ ՎԵՐԲԵՐ
Լավ խորհրդատուն՝ քո ընկերն է, նա կօգնի քեզ բացահայտել քո ուժեղ կողմերը,
Շատ ավելի լավ խորհրդատուն՝ քո թշնամին է, նա կօգնի քեզ բացահայտել քո թուլությունները,
Իսկ ամենալավ խորհրդատուն՝ քո ծուլությունն է, այն կօգնի քեզ բացահայտել քո իրական պատկերը՝ ընկեր թշնամի կամ ուժ թուլություն հարաբերակցությունը:
Հաջողակ մարդը երբեք չի ծուլանում, հաջողակի ընկերները շատ ավելի ուժեղ են, քան թշնամիները:
Այնպես որ, երեւանցիներ լենինականցիներ բոլոր երկրների՝ միացե՛ք, խելքով թե փողով ու այլ արդյունավետ միջոցներով մենք մեր պատգամավորներին բերենք իշխանության, որ նրանք մեզ համար ճանապարհ բացեն դեպի տուն:
Ամեն ինչ սկսվում է ընտանիքից, հետո՝ մանկապարտեզից, հետո՝ դպրոցից, հոտո՝ բարձրագույնից, հետո՝ չաշխատելուց ու ամենակարևորը, տաքսի նստելուց: Դեռ ինձ չի պատահել մի տաքսու վարորդ, որ չասի՝ “էս ինչ երկիր ա, ըստեղ ապրելու տեղ չի” ու զարմանալին այն է, որ ապրում է ու ռուսաստանից է եկել: Բա, որ այնտեղ լավ էր, ինչու ես եկել, այ թշվառական: Ինձ թվում է, որ հոգեբանությունը փոխվեց ընդդիմադիր գործիչների ոչ ճիշտ պահվածքից և հռետորաբանությունից: Եղբայր, քննադատիր, առաջարկիր քո տեսլականը, բայց ոչ փնովիր ու մի կողմ քաշվիր: Խորհրդային ժամանակ ընդդիմադիր կոչված դաշտը ամուլ էր, իհարկե, լավ չէր, բայց մենք հայրենիք էինք սիրում, և այն էլ՝ այդքան մեծ, իսկ հիմա, այս փոքրիկ հողակտորն էլ չենք թողում, որ սիրեն, գոնե մեր գալիք սերունդները…