Անցած տարվա հուլիս ամսվա նկատմամբ այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աննախադեպ անկումը, որ ըստ ԱՎԾ տվյալների կազմեց 4.3 տոկոս, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը բացատրում է քաղաքական վարքագծով: Նրա գնահատմամբ, հուլիսի 17-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունը` ՊՊԾ գնդի գրավումը, որը ձգվեցին երկու շաբաթ, մարդկանց մոտ վարքագծի փոփոխություն բերեց:
Նման լարված իրավիճակներում, ըստ տնտեսագետի, մարդիկ ավելի «փակ» վարքագիծ են դրսեւորում, ավելի սպասողական վիճակների մեջ են լինում, այդ թվում նաեւ տնտեսական կյանքն է դանդաղում, ներդրումներն են սառեցվում` մինչեւ տեսանելի քաղաքական հանգուցալուծումներ. «Ներդրողների համար ռիսկային իրավիճակներում ներդրումներ անելն այնքան էլ ճիշտ վարքագիծ չի»:
Նման տնտեսական անկման բանական բացատրություն, մեր զրուցակիցը սա է համարում` նկատելով, որ այնուհանդերձ, չնայած անկման աննախադեպ թվին, նախորդ ամիսների կուտակային աճի էֆեկտը դեռ պահպանվում է: Այս տարվա նախորդ` հունիս նախորդ ամսվա համեմատ, անկումը 2.1 տոկոս է կազմում:
Դիտարկելով ԱՎԾ-ի ներկայացրած տնտեսական ակտիվության նախորդ ամիսների ցուցանիշները եւ այդ ամիսների զարգացումները, հուլիսի աննախադեպ անկման իրական հիմք, ըստ տնտեսագետի միանգամայն կարող են լինել ՊՊԾ գնդի գրավումը եւ դրա շուրջ ծավալված իրադարձությունները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ