Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը կշարունակի կալանքի տակ մնալ

Օգոստոս 29,2016 20:00

Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 28-ին քննում էր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց նշանակվել էր 2-ամսյա կալանքը:

IMG_4403 copy IMG_4418-copy

Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ դատարանը մերժել է բողոքը. «Փաստարկները կայանում էին նրանում, որ ներկայացված նյութերում չի հիմնավորվում, որ Ժիրայր Սեֆիլյանը առնչություն ունի իրեն մեղսագրված հանցագործությանը, չի ներկայացրել թույլատրելի նյութեր, որոնցով կարող է երեւալ, թե Ժիրայր Սեֆիլյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը, ինչպես քննիչներն են նշել: Չի երեւում քննիչի կողմից ջանասիրաբար քննելու հանգամանքը, եւ դատարանը ընդհանրապես չի պատճառաբանել, թե ինչու է գրավը մերժում»:

Ժիրայր Սեֆիլյանը չէր մասնակցել դատական նիստին: Արա Զաքարյանի խոսքերով՝ իր պաշտպանյալը համարում է, որ այդ ամենը բեմականացում է եւ որեւէ ցանկություն չունի մասնակցել այդ բեմականացմանը: Փաստաբանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի այս որոշումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031