Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Օգոստոս 29,2016 19:30

Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Երևանի  դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից Սուսաննա Գասպարյանը:

2015 թվականին կատարված աշխատանքների և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկույց ներկայացրին «Օքսֆամ Հայաստան» ընկերության ծրագրերի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Սեյվ դը Չիլդրեն» ընկերության ծրագրերի համակարգող Սիրանուշ Վարդանյանը և «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան: Առաջարկվեց ստեղծել սոցծառայողի ինստիտուտ, որը սիրիահայերի հետ աշխատող բանիմաց և պատրաստակամ կադրեր կպատրաստի:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  Երևանի քաղաքապետարանի, «Օքսֆամ Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» ընկերությունների,  «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի համակարգված, բարեխիղճ աշխատանքը: Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ նախարարը նշեց, որ եկեղեցու և հասարակական կառույցների միջոցով առայժմ հաջողվում է լուծել կրթական հարցերը: «Հալեպում գործում է վեց վարժարան, մոտ 200 դպրոցահասակ երեխա կա: Հայերը տեղաշարժվում են դեպի Լաթաքիա, Քեսաբ: Պետք է մեր օգնությունը այնպես կազմակերպենք, որ եթե մեր հայրենակիցները որոշեն Հայաստան տեղափոխվել, կարողանանք լուծել նրանց կեցության, աշխատանքի, ուսման, սոցիալական հարցերը: Իմ խնդրանքն է գերատեսչությունների, կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներին՝ սրտացավորեն վերաբերվել ու սպառիչ, ուղղորդող պատասխաններ տալ սիրիահայերի դիմումներին, նամակներին, խնդրանքներին: Մեր բոլորի խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք Հայրենիքում հաստատվեն, արագ ինտեգրվեն: Ու նաև վստահ եմ, որ եթե յուրաքանչյուր խոշոր կառույց կարողանա մեկ սոցիալական տուն կառուցել սիրիահայերի համար, շատ մեծ օգուտ կլինի: Պետք է շարունակենք միասին աշխատել: Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար», – հավելեց Սփյուռքի նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031