Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է` Անկարան Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիան հրաժարվի Բունդեսթագի ընդունած այն բանաձեւից, որը «1915թ. հայերի սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն»: Այս մասին հայտնում է Новое Время-ն:
Ըստ Չավուշօղլուի` Գերմանիայի կառավարությունը պետք է ցույց տա, որ իր համար ընդունելի չէ Բունդեսթագի այդ որոշումը:
Հավելենք, որ Գերմանիայի արտգործնախարարությունը չի մեկնաբանել Չավուշօղլուի հայտարարությունը: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումից հետո Անկարան Բունդեսթագի պատգամավորներին արգելել էր այցելել Ինջիրլիքի ռազմակայան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ