Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում ներկա գտնվել Անթալիայում կայանալիք Թուրքիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպմանը: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով` «Պուտինը տարածության վրա է երկրպագելու հավաքականին»: Հիշեցնենք` օգոստոսի 29-ին հայտարարվել էր, որ Պուտինը կայցելի Թուրքիա` էրդողանի հետ ֆուտբոլ դիտելու: Թուրքիա-Ռուսաստան խաղը տեղի կունենա օգոստոսի 31-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ