Եմենի Ադեն քաղաքում մահապարտն ականապատ ավտոմեքենայով հարձակվել է ռազմաուսումնական ճամբարի վրա եւ պայթյուն իրականացրել, ինչի հետեւանքով մահացել է նվազագույնը 45 մարդ, հիմնականում` նորակոչիկներ:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդմամբ` եւս 60 մարդ վիրավոր է: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Վերջինս այսօր հարձակում է կազմակերպել նաեւ Իրաքի Քարբելա քաղաքում: Զոհվել է 15 մարդ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ