Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Սիրիայի քրդերը Եփրատի ափից ետ չքաշվեն դեպի արեւելք, կհայտնվեն Թուրքիայի զինված ուժերի թիրախում, հայտնում է Ria.ru-ն:
Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն մասնավորապես նշել է. «Սիրիական Ջերաբլուս քաղաքում մեր իրականացրած գործողության նպատակն է` ազատել այդ տարածքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Իսկ ահա քրդական զորամիավորումների նպատակն այլ է. նրանք բնակիչներին ստիպում են լքել Ջերաբլուսը եւ էթնիկ զտում են իրականացնում»:
Ավելի վաղ քրդերի առաջնորդները հայտարարել էին, որ Թուրքիայի նպատակն իրականում ԻՊ-ն չէ, այլ քրդերի դիրքերի ամրապնդումը կասեցնելը: Բացի այդ, ըստ քրդերի, Թուրքիան օդային հարվածներ է հասցնում բնակավայրերին, ինչի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ