Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտը կարող է կանգնել օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգի առջեւ

Օգոստոս 29,2016 15:53

ՄՕԿ-ն այդ հարցին կանդրադառնա ստանդարտ գործընթացային կարգով, ինչպես մյուս բոլոր մարզաձեւերի հետ վարվում է յուրաքանչյուր օլիմպիական խաղի ավարտից հետո:

Նախորդ երկու օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշների վերստուգումը դեռ շարունակվում է եւ ՄՕԿ-ը կշարունակի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի մասին իրազեկել կարգապահական գործընթացների ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշների վերստուգումն արդեն ի հայտ է բերել 25 դրական արդյունք, որոնցից 16-ը հայտնաբերվել է յոթ երկրներ ներկայացնող 16 մեդալակիրների փորձանմուշներում: Հունիսի 22-ին մարզաձեւի միջազգային ֆեդերացիան որոշում էր ընդունել, ըստ որի 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերի դոպինգ վերստուգման արդյունքներով միեւնույն երկրի ծանրորդների մոտ եթե երեք եւ ավելի դրական արդյունք արձանագրվի, այդ երկրների ազգային ֆեդերացիաները կարող են որակազրկվել մեկ տարով: Հենց այս սկզբունքի համաձայն էլ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ծանրորդներին արգելվեց մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին: Իսկ երբ IWF-ն չորեքշաբթի օրը հրապարակեց նաեւ վեց երկրների 15 ծանրորդների դրական արդյունքների մասին, հեռացված ազգային ֆեդերացիաների թիվը կարող է հասնել յոթի՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Չինաստանը եւ Ուկրաինան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ iwf.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031