Նախավերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է այժմ Լատվիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը: Հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 6,0 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում: Առաջատարների տասնյակում են նաեւ 5,5-ական միավոր վաստակած մեր գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը՝ 5-րդ տեղ եւ Գեւորգ Հարությունյանը՝ 10-րդ:
Այսօր Գաբուզյանը եզրափակիչ տուրում խաղում է 3-րդ տեղն զբաղեցնող ադրբեջանցի Վուղար Ռասուլովի, իսկ Հարությունյանը՝ Հայրապետյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess.am-ի