Օգոստոսի 29-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետարանի հետնամասում գտնվող սպորտդպրոցի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցականների փողոցի 1-ին նրբանցքի 27/13 հասցեում գտնվող սպորտդպրոցի պահեստային սենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.57-ին, մարվել` 10.23-ին:
Կարդացեք նաև
Այրվել են մարմնամարզական ներքնակներ (25 հատ) և 1 պատուհան:
ՀՀ ԱԻՆ