Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. «Որեւէ մեկը չի հիմնավորել՝ ինչու Արցախում պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն»

Օգոստոս 29,2016 14:12

«Սահմանադրությունը չէր խանգարում, որ Բերձորում Նախախորհրդարանի դեպքերը տեղի ունենան, Սահմանադրությունը չէր խանգարում, որ պատգամավորին օրը ցերեկով ծեծեն»,- «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Արցախում սահմանադրական փոփոխություններին, ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ մարդու իրավունքների եւ կառավարման մոդելի տեսանկյունից ներկա համակարգում որեւէ խնդիր չի տեսնում: Սակայն, ըստ Արմեն Գրիգորյանի, ահազանգ է այն հանգամանքը, որ փոփոխություն է կատարվում իշխանության կայունությունը պահելու համար, ինչը ամենավտանգավոր բաներից մեկն է:

«Արցախում, երբ այդ փոփոխությունները կատարվեն, անցումային դրույթներ սահմանվեն, պետք է երեք տարի անցումային դրույթներում ապրել, երբ այն կողմում պատերազմի վտանգը լուծելու փոխարեն՝ խնդիր է դրվում Սահմանադրություն փոխել լրիվ այլ նպատակով: Որեւէ մեկը չի հիմնավորել, թե ինչու Արցախում պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն, եւ ներսից հանրության կողմից այդպիսի պահանջարկ չի ձեւակերպվել: Վերեւից ներքեւ իջնող ինչ-որ պահանջարկ է, որն Արցախին եւս մեկ անգամ կարող է վտանգի առաջ կանգնեցնել»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031