Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերթ Վայլերը նշել է, որ Գերմանիան ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար

Օգոստոս 29,2016 13:36

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում:

Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի համագործակցությունն ու շփումների ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը ողջունել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւոր է համարել Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ:

Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար: «Համոզված եմ, որ նման ոճրագործություններն ընդունելու եւ դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունն ապագայում»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Ալբերթ Վայլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հատկանշական է համարել իր այցը Հայաստան՝ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Բունդեսթագի պատգամավորը եւս կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը, հարաբերությունների առավել խորացումը հատկապես տնտեսական ոլորտում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ալբերթ Վայլերը նշել է, որ Գերմանիան իր հերթին ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար:

Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ պարոն Վայլերի օժանդակությամբ կշարունակվի եւ առավել կզարգանա Գերմանիայի եւ Հայաստանի ավանդական ջերմ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալբերթ Վայլերին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031