Սիրելի գործընկերներ, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության համար այս ծանր և վշտալի օրերին ցուցաբերած աջակցության համար:
Իրավապաշտպան գործունեությունը դյուրին չէ, այն մեզ համար կրկնակի դժվար է լինելու, քանի որ մեզ հետ չէ մեր Միկան: Սակայն, Միկան ստեղծել է թիմ, որը կարող է, և պարտավոր է շարունակել բոլոր ընթացիկ և նոր ծրագրերը: Թիմը հավատարիմ կլինի այն արժեքներին ու սկզբունքներին որոնցով առաջնորդվել է Հելսինկյան ասոցիացիան, որոնք մեր մեջ սերմանել է Միքայել Դանիելյանը:
Հավաստիացնում ենք, որ մեր թիմը առավելագույն ջանքերը կգործադրի` կրկնապատկված եռանդով աշխատելու, կազմակերպության ուրույն դեմքը պահպանելու, առաքելությունն ու ծրագրերը իրականացնելու նպատակով:
Մենք անչափ կարևորում ենք մեր աջակից գործընկերների հետ հետագա համագործակցությունը և պատրաստ ենք շարունակել փոխադարձ վստահության վրա կառուցված մեր հարաբերությունները:
Կարդացեք նաև
Առաջիկա օրերին Հելսինկյան ասոցիացիան կներկայացնի կազմակերպության նոր ղեկավարին:
Բոլորիս համար Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ:
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ԹԻՄ
29 օգոստոսի 2016 թվական