Aravot.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 2-ին Գյումրի եւ Վանաձոր համայնքների ավագանու ընտրություններին առաջադրվել են համապատասխանաբար 4 եւ 8 կուսակցություն։
Ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է հանձնեին մինչեւ օգոստոսի 28-ը ժամը 18:00-ը: Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 28-ին ժամը 18:00-ից հետո կայքում փոփոխություններ են եղել։
Մասնավորապես՝ Գյումրիում առաջադրվել է 11 կուսակցություն՝ Ալյանս առաջադիմական ցենտրիստական, Բալասանյան դաշինք, Բարգավաճ Հայաստան, Գաղափարակից լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ), Գյումրեցու ոգի, Գործարար, Համախմբում, Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայկական վերածնունդ, Քաղաքացիական պայմանագիր։
Վանաձորում առաջադրված կուսակցությունների թիվը չի փոխվել։ Հիշեցնենք՝ այդ կուսակցություններն են՝ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Համախմբում, Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, Հայկական վերածնունդ, Քաղաքացիական պայմանագիր։
Կարդացեք նաև
Համայնքներում նախընտրական քարոզարշավը կսկի սեպտեմբերի 9-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Անի ՉԻՉԱԿՅԱՆ