Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից բյուջե է մուտքագրվել 693 հազ.դրամ

Օգոստոս 29,2016 12:28

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22-26.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.78մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 640.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Հողերի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80.0 հազ. դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 60.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս , որից`

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դր. ընդհանուր գումարով, որից`

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

 Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 150.0 հազ.դրամի, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 576.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1000.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 504.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Հաշվարկվել է 4.0 հազ.դր.գումարի 1 վնասի արձանագրություն շրջակա միջավայրին հասցված վնասի համար,որից`

Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է մեկ ապօրինի ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 4.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 693.0հազ.դրամ:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031