Շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը երբեք չի մոռանում 1996թ սեպտեմբերը, երբ առաջին անգամ հանդես եկավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայում կատարելով Փառանձեմի դերերգը: Հետագայում երգչուհին այլ դերերգեր էլ կատարեց, մասնակցեց բազմաթիվ միջազգային մրցույթների ու հեղինակավոր փառատոների, հանդես եկավ այնպիսի հանրահայտ անունների հետ, որոնց թվում են Մոնսերատ Կաբալյեն, Խոսե Կուրան, Անգելա Ջորջուն եւ այլք: Վարդուհի Խաչատրյանն այսօր էլ դափնիների պակաս չունի:
Ու իր բեմական գործունեության 20-րդ տարում, նա մի ցանկություն ունի: «Շատ կցանկանայի մենահամերգով հանդես գալ մեր օպերային թատրոնում կամ երգել որեւէ ներկայացման մեջ, բայց չգիտեմ, թե ինչքանով են հիշում իմ բեմական գործունեության 20-ամյակի մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մեցցո սոպրանոն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
Կարդացեք նաև
27.08.2016