Ամերիկյան գիտնականների խումբը հայտնագործել է մոծակների դեմ պայքարի՝ մարդու համար անվտանգ եղանակ:
Այժմ մոծակների ոչնչացման համար գործածվում են պեստիցիդներ, որոնք վնասակար են նաեւ մարդու առողջության համար:
Իսկ այժմ, ըստ «Պետերբուրգյան օրագրի», հետազոտողներն առաջարկում են գործածել սինթետիկ թույն: Այն կօգնի կարգավորել միջատների քանակը՝ առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին ու մարդկանց:
Հարկ է հավելել, որ մոծակների վերացման խնդիրը բավական հրատապ է,քանի որ այդ միջատները փոխանցող են բավական վնասակար հիվանդությունների, ասենք՝ Զիկա վիրուսի: