Orientcenter.net. Եթե Տրանսատլանտյան միության անդամները (Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա) շարունակեն այսպես անփույթ վերաբերվել ապասառեցված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա Կովկասում հերթական պատերազմն անխուսափելի է: Այս մասին ասված է Բեգին-Սադաթ Կենտրոնի և Բար-Իլան համալսարանի (Իսրայել) ավագ գիտաշխատող Ալեքսանդր Մորիսոնի՝ Washington Times պարբերականում հրապարակված հոդվածում: