Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավագանու ընտրություններին Գյումրիում առաջադրվել է 4, իսկ Վանաձորում՝ 8 կուսակցություն

Օգոստոս 28,2016 18:56

Շիրակի մարզի Գյումրի եւ Լոռու մարզի Վանաձոր համայնքներում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան համայնքի ավագանու ընտրություններ:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է հանձնեին մինչեւ օգոստոսի 28-ը ժամը 18:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ արդեն մի շարք կուսակցություններ գրանցվել են:

Գյումրիում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4 կուսակցություն՝ Ալյանս առաջադիմական ցենտրիստական, Բարգավաճ Հայաստան, Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ) եւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունները:

Իսկ Վանաձորի ավագանու ընտրություններին առաջադրվել է 8 կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Համախմբում, Հայ ազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայկական վերածնունդ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը: Իսկ նախընտրական քարոզչությունը սկսվելու է սեպտեմբերի 9-ից եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ԿԸՀ կայքում հայտնվեցին եւս 7 կուսակցությունների ցուցակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031