«Զվարթնոց» օդանավակայանում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին դիմավորել է արցախյան հերոս, ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը:
Հիշեցնենք, որ Ռիոյում, պարգևատրման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը պատվո հարթակ էր բարձրացել՝ շապիկին Ռոբերտ Աբաջյանի նկարը:
Այս քայլը Աբաջյանները կրկնակի հերոսություն էին որակել, իսկ Ալեքսանդր Աբաջյանը նշել էր՝ «Սպասում եմ Արթուրը վերադառնա հայրենիք, գնամ ձեռքը սեղմեմ»: