Սեպտեմբերի 25-ին Մոսկվան կդիմավորի աշխարհի լավագույն դուդուկահարներին, որոնք նվագում են հայկական ժողովրդական այդ գործիքով:
Ըստ solovei.info-ի՝ դուդուկի վիրտուոզներին կօգնեն ռուսական պետական ակադեմիական «Բոյան» համերգային համույթի երաժիշտները: Նրանք միասին կատարելու են տարբեր ոճերի եւ ժանրերի երաժշտական ստեղծագործություններ: