Օգոստոսի 25-ից 30֊-ը Ստեփանավանին հարակից անտառներում ընթանում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Մեծն Մուրադ» երիտասարդական միության տարեկան բանակումը, որին մասնակցում են միութենական շուրջ 50 երիտասարդներ։
Օգոստոսի 28-ին Հնչակյան երիտասարդներին այցելության էին գնացել ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամները` Նարեկ Գալստյանի գլխավորությամբ։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Նարեկ Գալստյանը կարևորեց ամենամյա բանակումներ անցկացնելու ավանդույթը, որը խնդիր ունի կրթել երիտասարդներին` թե՜ գաղափարապես, թե՜ մարմնապես։
«Առաջիկայում մենք մխրճվելու ենք ընտրական գործընթացի մեջ։ ՍԴՀԿ֊ն մարդկանց միայն գաղափար և ծրագրեր կարող է առաջարկել։ Դուք բոլորդ ձեր դերակատարությունն եք ունենալու։ Ուրեմն և պետք է քաղաքացիների հետ շփումների ժամանակ բարձր պահեք մեր կուսակցության հեղինակությունը։ Այժմ մենք մասնակցում ենք տեղական ընտրություններին։ Որտեղ առաջադրել ենք թեկնածուներ, իսկ դա շուրջ 10 համայնքներ են, հաղթելու ենք։ Բայց առջևում կա ավելի մեծ ճակատամարտ։ Այն գաղափարների ճակատամարտ է, որտեղ պետք է հաղթենք»,֊ իր խոսքում նշել է Նարեկ Գալստյանը։
ՍԴՀԿ մամուլի հաղորդագրություն
Կարդացեք նաև