Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում բացահայտել են Հայաստանի կողմից «ներդրված» 7 տարեկան երեխայի

Օգոստոս 28,2016 14:02

Թուրքագետ Հայկ Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ տեղեկությունը. «Համացանցի թուրքական հատվածում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ցանցահահենների մի խումբ կարողացել է տիրանալ ՀՀ հատուկ ծառայությունների գաղտնի տվյալներին և բացահայտել Թուրքիայում Հայաստանի համար աշխատող մարդկանց։

Ցանցահենները համացանցում տեղադրել են նաև այն մարդկանց անձնական տվյալները, որոնք իբր աշխատում են ՀՀ-ի համար։ Ցուցակի երկրորդ տողում 7 տարեկան մի անձ է, որին, ըստ ցանցահենների, ներդրել է Հայաստանի Հանրապետությունը՝ թուրքական պետականությունը խարխլելու համար»:

Turqia

Հավելենք, որ կատարվածի վերաբերյալ մանրամասներ կան նաեւ ադրբեջանական մամուլում: Մասնավորապես haqqin.az-ը գրում է, որ ադրբեջանական հաքերային Anti-Armenia Team խումբը ջարդել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տվյալների բազան, եւ նրանց համար հասանելի է դարձել մեծ ծավալի գաղտնի տեղեկատվություն, որի մի մասը տարածում է սոցիալական ցանցերում:

Ըստ աղբյուրի՝ հրապարակված տեղեկատվության մեջ կան Թուրքիայում Հայաստանի գործակալների անձնագրային տվյալները: «Հայկական լրտեսներից մեկը սովորում է թուրքական բուհերից մեկում ու հայկական հետախուզությանը տրամադրում է տեղեկատվություն Թուրքիայի մասին»: Հաքերները պնդում են, թե նրանք կարողացել են ստանալ Թուրքիայում տասնյակ լրտեսների վերաբերյալ տվյալներ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս առնչությամբ  «Առավոտին» ասաց. «Սա մի քանի տարի առաջ եղած դեպք է, ուղղակի նորից են ջրի երես հանել: Ամենայն հավանականությամբ, վիզաների կենտրոնի արխիվային տվյալներ են կարողացել տանել, եւ հիմա նորից վերահրապարակել են:

Իրականում այս թիմը արդեն մի երկու տարի է՝ չի կարողանում լուրջ հարձակում իրականացնել, այդ պատճառով արդեն որերորդ դեպքն է՝ իրենց հին հաջողությունները վերհանում են, որ ցույց տան՝ իբր իրենք «ուժեղ տղերք» են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031