Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացու ձերբակալման արձագանքները՝ «ԱՄՆ֊ն ուզում է Երեւանին եւ Մոսկվային «կռվեցնել»

Օգոստոս 28,2016 12:23

ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսեսյանը պետք է հավատարմագրվի Հայաստանի փաստաբանների պալատում, ինչպես որ ՀՀ օրենսդրությունն է պահանջում։

Միրոնովը, հիշեցնենք, ձերբակալվել է Երեւանի օդանավակայանում, նա կասկածվում է 50 հազար դոլար գումարի լվացման եւ տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման համար։ Իսկ sputnik.ru ֊ի համաձայն, Միրոնովին հայտնել են, որ նրան ձերբակալել են ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հայտարարած միջազգային հետախուզման հիման վրա, եւ նա կասկածվում է զենքի վաճառքի մեջ։

Միրոնովի փաստաբան Ներսեսյանն այսօր պետք է գա Հայաստան, քանի որ վաղը դատարանը պետք է որոշի Միրոնովի՝ ԱՄՆ արտահանձնման հարցը։ Հայկական օրենսդրությամբ, օտարերկրյա փաստաբանը պետք է հավատարմագրվի ՀՀ փաստաբանների պալատում, որը տեւում է 7-20 օր։

Ռուս պաշտոնյաները կարծիք են հայտնել Ռուսաստանի քաղաքացու Երեւանում ձերբակալման մասին, նրանք բոլորն, ըստ էության քննադատում են, եւ կարծում են, թե ԱՄՆ֊ի հայտով Հայաստանում ՌԴ քաղաքացու ձերբակալումը քաղաքական ենթատեքստ ունի։

ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Ելենա Սուտորմինն ասել է, որ ՌԴ քաղաքացի Միրոնովի՝ Հայաստանում ձերբակալելը ԱՄն հայտի հիման վրա, միջազգային բոլոր նորմերի խախտում է, քանի որ եթե Միրոնովի վերաբերյալ որեւէ հավակնություն կար, ապա այդ մասին պետք էր հայտնել Ռուսաստանին։ Սուտորմինը կարծիք է հայտնել, որ որոշ երկրների ղեկավարությունը «փորձում է նստել երկու աթոռների վրա»՝ ԱՄՆ֊ին հաճոյանալու համար։

«Սա մենք նշում ենք ափսոսանքով։ Ընդ որում Ռուսաստանը ներկայումս ակտիվորեն օգնում է ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում. սա եւս երկար տարիների հակամարտություն է։ Կուզեի ապագայում նման միջադեպեր չլինեն»։

Ռուս սենատոր, դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեվիչի կարծիքով՝ Միրոնովին Հայաստանից ԱՄՆ֊ի պահանջով արտահանձնումը Երեւանին եւ Մոսկվային «կռվեցնելու» փորձ է։

ԱՄՆ պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Միրոնովի ձերբակալության հարցը, հորդորելով դիմել տեղական իշխանություններին։

Ռուս պատգամավոր Դմիտրի Գորովցովն էլ ասել է, որ ռուսական կողմը պետք է համապատասխան քայլերի դիմի, այդ թվում նաեւ դիվանագիտական խողովակները պետք է գործի դրվեն․«Այստեղ, անխոս, պետք է օգտագործվեն միջպետական ազդեցությունները։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ֊ի ոչ բարյացակամ վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»։

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Լուսանկարը`  ok.ru-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Շատ ավելի Լավատես says:

    ռուսաստանցի “գործիչները” իլուզիայի մեջ են: Իրենց թվում է թե Ռուսաստանը ինչ որ բան է որոշում Աշխարհում ու կարող են մեր ղեկավարներին շանտաժ անել Արցախի հարցով: Գնացեք ու Դոնբասի որևէ գյուղի հարցով զբաղվեք, հետո նոր կխոսանք:

  2. vahan says:

    հերթական անգամ էս ռուսուլմանները ամենինչ խառնելեն իրար էտ պուտինոֆրեյացիների մոտ արդեն սկսելա պառանոաի հաճախակի պրիստուպները արա ասա այ դաուններ ինչ կարողացակ արդեն արելեք ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ հարաբերությունները փչացնելու համար հիմա պտի ամերիկան սեպ խփի դաունե մնումա դաուն

  3. Zaven says:

    Իրապես,ռուսներն իրենց բնորոշ անհեռատեսությամբ ու մեծամտությամբ այնքան են փչացրել ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ հարաբերությունները, որ նույնիսկ լավագույն ցանկության դեպքում ամերիկացիներն այդ հարցում անելիք չունեն։ Իսկ ելենա սուտորմինին և նմանատիպ այլ դիպվածներին խորհուրդ կտայի սեփական փորձառությունը չվերագրել ուրիշներին և լրջորեն զբաղվել ռուսական՝ հավերժորեն գոյություն ունեցող երկու խնդիրներով։ Ինչպես անգլիացիներն են ասում, ռուսների “բոլոր սագերը կարապներ են”։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031