Ուկրաինան նախապատրաստել է հերթական միջպետական հայցն ընդդեմ Ռուսաստանի՝ Դոնբասում ագրեսիայի եւ Ղրիմի բռնազավթման կապակցությամբ, Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարան: Այս մասին «112 Ուկրաինայի» եթերում հաղորդել է արդարադատության նախարար Պավել Պետրենկոն (լուսանկարում):
Հայցը նախապատրաստվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ:
Պավել Պետրենկոն նաեւ ասել է, թե արդեն հինգ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային քրեական դատարան Ուկրաինան դիմել է նաեւ Մայդանի իրադարձությունների կապակցությամբ:
«Մենք նաեւ օգնում ենք հասարակ ուկրաինացիներին, որոնք տուժել են Դոնբասի եւ Ղրիմի բռնազավթումից նախապատրաստել անհատական հայցեր: Ավելի քան երկու հազար նման հայց է ներկայացվել ՄԻԵԴ»,- ասել է Պավել Պետրենկոն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին Եվրոպական խորհրդարանը դիմել է Հաագայի դատարան՝ Ղրիմի եւ Դոնբասի բռնազավթման կապակցությամբ: