Օգոստոսի 27-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լալվար սարի գագաթին 6 հոգուց բաղկացած արշավախմբում արշավորդները վնասվածքներ են ստացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, Կաճաճկուտի գյուղապետը և տեղի 3 բնակիչ:
Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներ 1982 թ. ծնված Լ. Բ.-ին, 1991 թ. ծնված Ս. Գ.-ին, 1958 թ. ծնված Վ. Խ.-ին, 1990 թ. ծնված Ա. Դ.-ին, 1980 թ. ծնված Ա. Մ.-ին և 1958 թ. ծնված Ա. Տ.-Վ.-ին (Ավստրալիայի քաղաքացի):
Կարդացեք նաև
Փրկարարները արշավախմբի անդամներին տեղափոխել են թիվ 40 ՀՓՋ:
ԱԻՆ հաղորդագրություն