Ուկրաինական անկախ տեղեկատվական գործակալությունը՝ ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է, որ երեկ երեկոյան մի քանի տասնյակ մարդիկ հարձակվել են ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության շենքի վրա: Նրանք պարզել են «Ձեռքերդ հեռու մեր դիվանագետներից», «Չենք մոռացել, չենք ների» եւ այլ կարգախոսներ:
Հավաքվածները ձվեր ու լոլիկներ են նետել դեսպանության վրա:
Ոստիկանությունը նախապես գիտեր չարտոնված ցույցի մասին եւ ուժեղացրել էր անվտանգության միջոցառումները: Հարձակումից հետո նրանք բերման են ենթարկել երեք հոգու:
https://www.youtube.com/watch?v=Y24Ks523uM4
Կարդացեք նաև
«Լայֆ» ռուսական գործակալությունը հաղորդում է, թե այս ցույցը պատասխան էր Կիեւում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ օգոստոսի 27-ին կատարվածի, երբ անհայտ անձինք Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի շենքի վրա մակագրություններ էին արել՝ պահանջելով ազատ արձակել ՌԴ-ում ապօրինի ազատազրկված ուկրաինացիներին: