Լրահոս
Օրվա լրահոսը

Աղցան «Կարմիրն ու սեւը»

Օգոստոս 28,2016 12:30

Ախորժելի եւ համեղ այս աղցանի համար անունը ընտրել եմ՝ բոլորովին նկատի չունենալով Ստենդալի հայտնի վեպը, այլ միայն՝ բաղադրիչները՝ կարմիր լոլիկ, կարմիր սոխ, կարմիր ռեհան, կարմիր գինու քացախ (կամ սեւ բալզամիկ քացախ), սեւ պղպեղ, սեւ ձիթապտուղ, … Միայն աղն է սպիտակ:

Անհրաժեշտ մթերքները

Լոլիկ (ցանկալի է չերրի տեսակի, բայց պարտադիր չէ)- 1 կգ

Կարմիր գլուխ սոխ- 1 հատ

Կարմիր ռեհան- 4-5 ճյուղ

Չորացրած կարմիր ռեհան- 1 թեյի գդալ՝ մանրած վիճակում

Սեւ ձիթապտուղ- 10-15 հատիկ

Սեւ պղպեղ- 0,5 թեյի գդալ

Աղ- ըստ ճաշակի

Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ

Կարմիր գինու կամ բալզամիկ քացախ-1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Axcan1

Լվանալ լոլիկը, մաքրել եւ լվանալ սոխը: Կտրատել բանջարեղենը՝ կիսալուսնաձեւ, ձիթապտղի կորիզները հանել, ավելացնել բանջարեղենին: Ռեհանը լվանալ, չորացնել, տերեւները պոկել, մանրերը աղցանին ավելացնել ամբողջությամբ՝ խոշորները՝ կիսած: Համեմել ձիթայուղով, քացախով, չորացրած ռեհանով, աղով եւ սեւ պղպեղով: Թողնել առնվազն կես ժամ եւ մատուցել:

axcan2

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031