«Բարի լույս, երեխաներ» ծրագիրը, որը հեռարձակվելու է «Կարուսել» հեռուստաալիքով սեպտեմբերի 1-ից՝ ընտրել է երգ, որը պետք է արթնացնի մանուկներին: Այն հեղինակել է «Լենինգրադ» խմբի սկանդալային, իր հայհոյախոսությամբ հայտնի առաջատարը՝ Սերգեյ Շնուրովը:
«Ինձ միշտ դուր է եկել Խրյուշան: Իր խուլիգանությամբ: Խոզութամբ»,- ասել է Սերգեյ Շնուրովը:
Նոր ձեւաչափով «Բարի լույս, երեխաներ» ծրագրին նվիրված ասուլիսին, ըստ ՏԱՍՍ-ի՝ Շնուրովը մասնակցում էր բռնցքամարտիկ Նիկոլայ Վալույեւի հետ: Վերջինս էլ խոստացել է երեխաներին սովորեցնել մեխեր խփել ու մարզվել: