Ֆեյսբուքը վերափոխել է Trending՝ կարեւոր նորություններ խորագիրը, լուրերի ընտրության քաղաքական կանխակալության մեղադրանքներից հետո: Ընկերության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այս խորագրում ընտրությունն այժմ առավել ավտոմատացված է:
Այժմ Ֆեյսբուքը ռոբոտներին է վստահել նորությունների նկարագրության ստեղծումը, իսկ օգտատերերը կտեսնեն նաեւ այն մարդկանց թվաքանակը, որոնք քննարկում են այդ նորությունը:
2016-ի մայիսին ֆեյսբուքի նախկին աշխատակիցները ԱՄՆ-ում Gizmodo պարբերականին պատմել էին, որ այս սոցիալական ցանցը արհեստականորեն առաջ է մղում այն նորությունները, որոնք հօգուտ ազատական ճամբարի են, ի վնաս պահպանողականի: