ՌԴ քաղաքացի Օլեգ Միրոնովին ձերբակալել են Երեւանի օդանավակայանում՝ 50 հազար դոլար գումարի լվացման եւ տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեղադրանքով ՌԻԱ Նովոստիին հաղորդել է նրա պաշտպան Կարեն Ներսիսյանը:
ԱՄՆ իշխանությունը Միրոնովի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ կասկածելով զենքի վաճառքում:
Ներսիսյանը պատմել է, որ Միրոնովն աշխատել է որպես տեսատեխնոլոգիաների բաժնի ղեկավար՝ ռուս-բելառուսական մի ընկերությունում: Հայաստան էր եկել տիկնոջ հետ՝ հանգստանալու:
Այժմ Միրոնովը մեկուսարանում է, եւ դատարանը, ըստ ամենայնի. երկուշաբթի կորոշի ԱՄՆ-ին նրա արտահանձնման հարցը: