Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան. Քաղբանտարկյալ տերմինը ընդհանրապես չի համապատասխանում «Սասնա ծռերին»

Օգոստոս 27,2016 17:12

Aravot.am-ը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե թե արդյոք «Սասնա ծռերի» վրա կարո՞ղ են տարածվել քաղբանտարկյալների սահմանումները:

«Քրեական օրենսգիրքն իրենց արարքի համար նախատեսել է եւ քրեական գործ են հարուցել: Քաղբանտարկյալ տերմինը ընդհանրապես չի համապատասխանում՝ իմ կարծիքով: Նախաքննություն է ընթանում եւ պետք է պարզել՝ այնտեղ մարդ է զոհվել, նրանք գրավել են այդ գունդը, կարծում եմ՝ շատ հասկանալի է, որ Քրեական օրենսգիրքը սահմանել է այդ դեպքերում:

Կարող է վիճելի լինել որակումը, օրինակ՝ արդյոք ճիշտ են որակել՝ գիտեմ, որ վեճեր կան, որ նրանք զենքերը վայր դնելուց հետո ազատ արձակեին, եւ դրա մասին խոսել է գլխավոր դատախազը, կար ԱԱԾ-ի հայտարարություններում, դրանից ավել որեւէ բան չեմ կարող ասել  եւ կարծում եմ՝ անտեղի է ընդհանրապես այդ հարցը բարձրացնել, քանի դեռ ոչինչ պարզված չէ»,- պատասխանեց Ժաննա Ալեքսանյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «վեճեր կան, որ նրանք զենքերը վայր դնելուց հետո ազատ արձակեին»

    իսկապէս կարծում էք որ կարելի է լուրջի՞ առնել այսպիսի «վէճեր»…

    Հայաստանի ատակ իրավաբանները պէտք է որ քաջությունը ունենան կարգ մը տարրական բաներ բացատրելու հանրութեան

    միայն լսվում ենք պաշտպան փաստաբանների – անվայել եւ դատարկ – հայտարարութիւնները, որոնց 90 տոկոսը կապ չունի Օրէնքի եւ օրինական սկզբունքների հետ. այդ աստիճանին՝ այլեւս իրավաբանը իրավաբան չի, այլ քաղաքական ակտիվիստ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031