Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարել էր, որ տեղեկություններ ունի, աղբյուրը չի բացահայտի, բայց շատ լուրջ է իրավիճակը. «Ես ձեզ վստահաբար եմ ասում, հատուկ հանձնարարություն է տրվել բոլոր տիպի ինստիտուտներին նախապատրաստելու հանձնումը: Շատ լուրջ է վիճակը: կարո՞ղ ենք մենք դիմադրել՝ արժանի կլինենք լինելու պետություն»:
Aravot.am-ը խնդրեց նրան մանրամասներ ներկայացնել: Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, քանի որ աղբյուրը չի կարող բացահայտել: Եվ չի կարող պատասխանել, թե այդ հրահանգները այժմ կա՞ն, թե՞ ոչ:
«Ես այսպիսի տպավորություն ունեմ, որ իրավիճակ է փոխվել, այդ իրավիճակը փոխվել է իմ կարծիքով՝ Ղարաբաղում ղեկավարության եւ ղարաբաղցիների անհամաձայնությամբ եւ նաեւ կարծում եմ՝ Հայաստանի ներքին ընդդիմությամբ՝ տարբեր տիպի հավաքների արդյունքում: Կարծում եմ՝ այս ամենը բերել է այն վիճակին, որ առայժմ այդ գործընթացը առնվազն սառեցվել է: Որովհետեւ, եթե ի վերջո մենք գնահատենք փաստերի մակարդակով՝ ոչ ենթադրությունների, ճնշումներ են եղել միակողմանի հանձնելու այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հռետորաբանությամբ եւ բանակցությունների ընթացքում, իմ կարծիքով, զիջման կողմնակից չէր: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ էին զիջումների, որովհետեւ իրականում, իրենց կարծիքով, դա գուցե օբյեկտիվ է, չեն կարող դիմադրել: Բայց Ղարաբաղի եւ Հայաստանի ընդհանուր դիմադրողականությունը, իմ կարծիքով, իշխանություններին հետ կանգնեցրեց զիջումներից եւ առայժմ գործընթացը սառեցվել է՝ ես այդպիսի զգացողություն ունեմ»,- ասաց նա:
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ չի բացառվում, որ այդ գործընթացները վերսկսվեն. «Դա մի քանի հանգամանքներից է կախված՝ ինչքանով Հայաստանի հասարակությունը ընդունակ է դիմադրել եւ չհնազանդվել: Առնվազն մինչեւ հաջորդ տարվա չակերտների մեջ ասած ընտրությունները գործընթացը սառեցված կլինի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Դու վերջն ես։