Եվրոպայում զգալի հաջողություններ արձանագրած Մառլենկա ընկերությունը, որը հայտնի է իր հայկական ավանդական հրուշակեղենի արտադրությամբ, որոշել է նվաճել նաեւ ամերիկյան շուկան: Մառլենկա-ԱՄՆ ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Կոսեյանի խոսքով, Միացյալ Նահանգներում նրանք մեծ ծրագրեր ունեն.
«Այսօր մենք մեր արտադրանքը վաճառում ենք 7-8 նահանգներում, սակայն, նախատեսում ենք տարածել վաճառքներն ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում»:
2003 թվականին Չեխիայում հայ գործարար Գեւորգ Ավետիսյանի կողմից հիմնադրված ընկերության պատմությունը կրկին ապացույցն է, որ ազատ շուկայի եւ ժողովրդավար հասարակության պայմաններում հաջողության հասնելու հնարավորություն ունի խելացի եւ աշխատասեր յուրաքանչյուր մարդ, նույնիսկ եթե նա ներգաղթել է արտերկրից:
«Ցանկացած գործ ունի իր դժվարությունները, 13 տարիների ընթացքում ընկերությունը բարդ ճանապարհ է անցել», – պատմում է Մառլենկա-ԱՄՆ ընկերության մարկետինգի տնօրեն Վահագն Սահակյանը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայնի» կայքում