Էջմիածնում սեպտեմբերի 18-ին սպասվող քաղաքապետի ընտրությունները սպառնում են վերածվել թեժ մարտերի: Իրար դեմ են դուրս եկել գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն ու Էջմիածնի ավագանու նախկին անդամ, ինքնաառաջադրված Արթուր Թումանյանը՝ Սմերտ մականունով:
Կարեն Գրիգորյանն իր հոր հնարավորություններից բացի վայելում է նաև Հանրապետական կուսակցության աջակցությունը: Իսկ Արթուր Թումանյանին, Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն, աջակցում են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը և քաղաքում ու Արմավիրի մարզում Գրիգորյանների մյուս հակառակորդները: Արթուր Թումանյանին է աջակցում անգամ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Արշալույս գյուղի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Հայտնի է, որ այս երկու Գրիգորյանները թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ:
Այս երկուսի մրցապայքարն առայժմ ընթանում է միմյանց նկատմամբ մեղադրանքներ, անգամ հայհոյանքներ հնչեցնելու մակարդակով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում: