Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դպրոցն օպտիմալացրին, երեխաներին դռնեդուռ գցեցին, շենքն էլ չշահագործեցին

Օգոստոս 27,2016 16:00

Հարյուրավոր աշակերտների ու ուսուցիչների կրած դժվարությունների, սթրեսի ու գործազուրկ մնալու գնով 13 տարի առաջ Հին Նորքի Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցն օպտիմալացվեց: Երբեմնի լուսավոր այս օջախի դռներն այսօր զմռսված են. միայն պատի ցուցանակն է հիշեցնում, որ այդտեղ դպրոց է գործել: Նախկին դպրոցի շենքը չի շահագործվում, որեւէ այլ նպատակի չի ծառայում: Այն օր օրի մաշվելով ու քանդվելով՝ նույնիսկ վտանգ է ներկայացնում շրջապատում բնակվող հատկապես երեխաների համար: Շենքի ապակիները քամուց ու այլ ցնցումներից կոտրվում` ընկնում են, պատերից քարերը թափվում են:

Ի դեպ, ծնողներն այնքան գոհ էին այս դպրոցի ուսուցչական կոլեկտիվից, որ անգամ օպտիմալացվելուց հետո էլ, ի նշան բողոքի, դպրոցում դասերը չէին դադարել, եւ մի որոշ ժամանակ իրենց երեխաներին տանում էին այս դպրոց, ուսուցիչներն էլ առանց վարձատրվելու աշխատում էին:

Թե՛ ծնողների եւ թե՛ ուսուցիչների կարծիքով՝ իրենց դպրոցի շենքն ամենեւին էլ վթարային չէր, եւ կրթության պատասխանատուների կողմից նման հիմնավորումն ընդամենը պատրվակ էր օպտիմալացման ծրագիրն իրագործելու: Այսօր Հին Նորքի երեխաները ստիպված են լինում Կենտրոնի դպրոցներ հաճախել, ոմանք էլ Մարաշի դպրոցներից են օգտվում, որտեղ հասնելու համար երեխաները մի քանի կիլոմետր պետք է ոտքով քայլեն` տրանսպորտի բացակայության պատճառով:

Մանրամասները

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031